Նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դատապարտվեց ազատազրկման

Հակակոռուպցիոն քրեական դատարանը հրապարակել է ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի գործով դատավճիռը։


Փիլոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 4 տարի 5 ամիս՝ 5 տարվա ազատազրկմանը հաշվակցելով կալանքի ժամկետը։


Նշենք, որ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։



Փիլոյանը 3 տարի ժամկետով զրկվեց որոշակի հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, նշանակվել է նաև տուգանք՝ 1 միլիոն 300 հազար դրամի չափով։