Վերին Լարսում նվազել է հայկական բեռնատարների թիվը

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում կուտակված բերնատարների թիվը զգալի նվազել է։


Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։


Նշված է, որ հերթում գրանցված է 619 բեռնատար, որը երեկվա թվի մոտավորապես կեսն է։


Անցակետը հատելու հերթում ընդհանուր առմամբ սպասում է 1,371 տրանսպորտային միջոց: 

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար: