Երևանի փողոցներից հեռացվել է շուրջ 15000 գովազդային միջոց

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 2024 թվականին Երևանի փողոցներից հեռացվել է շուրջ 15000 գովազդային միջոց:


Մայրաքաղաքում մեծ տեղեկատու դաշտով վահանակների 90 տոկոսն արդեն ապամոնտաժվել է: Միջին, փոքր և արտաքին գովազդները մեծամասամբ համապատասխանեցվել են նոր չափորոշիչներին: 


Երևանի քաղաքապետարանը դաշտը կանոնակարգում է տնտեսվարողների հետ համագործակցելով, վերջիններիս ծանուցելով և վահանակները հեռացնելու գործում աջակցելով: