Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական առաջնայնությունները

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել կարևորագույն միջազգային համաժողովներից մեկի` Դելֆիի Տնտեսական ֆորումի հիմնադիր-նախագահ Սիմեոն Ցոմոկոսին:


Հունաստանում Հայաստանի դեսպանության էջում հայտնում են, որ դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական, քաղաքական, պաշտպանական ուղղություններում գրանցված զարգացումները, ներկայացրել տնտեսական առաջնայնությունները։ Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի ներուժին:


Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են երկկողմ կազմակերպվող խոշոր միջազգային համաժողովներին փոխադարձ մասնակցության և աջակցության հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային թեմաներ։