Աբովյանում մեծ քանակի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Դեկտեմբերի 11-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Կոտայքի բաժնում  տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ Ռազմական ոստիկանության հարևանությամբ գտնվող դաշտամիջյան տարածքում, հնարավոր է զենք-զինամթերք լինի։


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, համայնքային ոստիկաններն ու պարեկները, մոտ 1 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հաստաբուն ծառի փչակում հայտնաբերել են կասկածելի տոպրակներ։


Տեղում պարկերի միջից դուրս են բերել ինքնաձիգ, ատրճանակներ, մարտական նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ տեսակի զենք, զինամթերք։


Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել են փորձաքննություններ։