Մեր գործողությունները չպետք է փոխվեն Վրաստանում տեղի ունեցող զարգացումներով

«Եվրաքվե» նախաձեռնության ներկայացուցիչները հայտարարեցին, որ ԿԸՀ-ն հաստատել է Եվրաքվեի հարցով 52 351 ստորագրությունների վավերականությունը։ Դրանից հետո նախաձեռնող խումբը օրենքի նախագիծը ներկայացնելու է ԱԺ։


Նախաձեռնության հեղինակներից «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը Civic.am-ի եթերում չցանկացավ կանխատեսումներ անել, թե ինչպես կքվեարկի ԱԺ-ն այդ օրենքի նախագծին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, դրական էր արձագանքել՝ նշելով, որ ԵՄ ինտեգրումը հենց ՔՊ-ի օրակարգն է։


Ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը՝ հաշվի առնելով, որ ՌԴ-ն «վերադառնում է» Վրաստան։ Անահիտ Ադամյանը շտապողական գնահատեց ՌԴ վերադարձի վերաբերյալ գնահատականները։ «Նախքան այլ պետությունների դիրքորոշմանը գնահատական տալը եկեք հասկանանք մեր անելիքը», - ասաց Անահիտ Ադամյանը։


Անդրադառնալով Սիրիայի դեպքերին՝ նա նշեց, որ դրանից մենք պետք է եզրակացնենք, որ բռնապետները մի օր հեռանում են։


«Մեր գործողությունները չպետք է փոխվեն Վրաստանում տեղի ունեցող զարգացումներով»,- ասաց Ադամյանը։

 


Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան