Գյումրիում նախնական
ընտրությունների պրոցեսը գնահատում եմ դրական և ստացված։ Այս մասին civic.am-ի հետ
զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Պատգամավորը փրայմերիզը
համարում է լավ մեթոդ և չբացառեց, որ առաջիկայում այդ մեթոդը կկիրառեն նաև այլ համայնքներում: «Ընտրությունները անցան սահուն, և շատ բարձր եմ գնահատում»,-
ասաց նա և շնորհակալություն հայտնեց գյումրեցիներին ջերմ վերաբերմունքի համար։
Անդրադառնալով ՔՊ խմբակցության
պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Հակոբ Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու հարցին՝ պատգամավորը նշեց. «Որքան էլ Աղազարյանը իր հետ կատարվողը տանի
հասցնի տարատեսակ չատերին, փաստացի ինքը եղել է հակառակ քաղաքական ճամբարի լրատվամիջոցի
ինֆորմատորը։ Այլախոհության և ազատամտության համար հալածյալի դեր ստանձնել, կներեք,
բայց սեփական թիմից արտահոսք անողին այլախոհ ու ազատամիտ չեն անվանում։ Ինչ վերաբերում է Հակոբ Ասլանյանին, ապա նա խմբակցության և «Հրապարակ»
լրատվամիջոցի ինֆորմատորի միջև ընտրեց երկրորդին»։
Դիտարկմանը՝ կարծես Ասլանյանը փոշմանել
էր, Ալեքսանյանը նշեց՝ ինքը զգացում ուներ, որ այն տեքստը, որ պարոն
Ասլանյանը ընթերցում էր FactorTV-ի տաղավարում, դրա հեղինակը ինքը չէր։
Պատգամավորը հավելեց, որ այս
գործընթացը համարվում է ինֆորմացիայի արտահոսքերի փակում։
Մանրամասները՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան