Ապացուցեք, որ «յուրաքանչյուր երեխայի համար» արտահայտությունը պարզապես կարգախոս չէ․ Արցախի երեխաներն իրենց խոսքն են ուղղում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Այսօր 172-րդ օրն է ինչ Արցախը շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից։ 120․000 մարդկանց կյանքն ու հիմնարար իրավունքները՝ ներառյալ 30․000 երեխաների, շարունակում են մնալ վտանգված։ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը Արցախի երեխաներն իրենց խոսքն են ուղղում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններին»,- Արցախի մարդու իրավունքների պաշտպանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է տարածել, որտեղ արցախցի փոքրիկ երգչուհին Արցախի բոլոր երեխաների անունից իր խոսքն է ուղղում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններին։
«Ես Ինեսան եմ շրջափակված Արցախից, ես ապագա երգչուհի եմ, ինչպես դու՝ Շակիրա։ Ես ջանասիրաբար աշխատում եմ ու անում ամեն ինչ` հաղթահարելու այն արգելքները, որոնց հանդիպում եմ իմ նպատակին հասնելու ճանապարհին։ Ես նույնիսկ հաղթահարել եմ իմ ծնողների առանձնացումը, ինչը Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետևանք էր։ Այսօր, երբ ես 50 օր անց վերջապես իմ ընտանիքի հետ եմ՝ հարյուրավոր երեխաներ շարունակում են հարկադրաբար առանձնացված մնալ իրենց ծնողներից՝ շրջափակման պատճառով, որը խամրեցնում է մեր երազանքները։ Ապացուցեք, որ «Յուրաքանչյուր երեխայի համար» արտահայտությունը պարզապես կարգախոս չէ»։
Մանրամասն՝ տեսանյութում