Եթե այսքանից հետո Ասլանյանը պաշտպանում է Աղազարյանին, նրա վերաբերյալ էլ կարելի է ասել նույնը

ԱԺ ՔՊ  խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը գոհ է Գյումրու նախնական ընտրությունների արդյունքներից. «Գործընթացը անցել է բավականին սահուն, վստահության մակարդակը գործընթացի նկատմամբ շատ բարձր է։ ՔՊ-ն կազմակերպեց մի գործընթաց, որտեղ որևէ կերպ չառանձնացրեց իր կուսակցականներին»։


Հովհաննիսյանը շնորհավորեց Սարիկ Մինասյանին Գյումրու քաղաքապետի ԺՊ ընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ նա հաջողելու է։  


Ներկուսակցական խնդիրներին անդրադառնալով՝ Հովհաննիսյանը նշեց. «Քրեական գործի շրջանակում պարոն Սղազարյանը ներգրավված է եղել որպես վկա։ Իրավապահները հանդիպել են պետական անվտանգության հետ, Աղազարյանը սիստեմատիկ կերպով խմբակցության ու կուսակցության փակ նիստերից պետական անվտանգությանը վերաբերող տեղեկատվությունների արտահոսք է կազմակերպել՝ այն տրամադրելով «Հրապարակ» օրաթերթին։ Խոսում ենք մարդու մասին, ով թիմի ներսից ընդդիմադիր ճակատին սպասարկող լրատվամիջոցին սիստեմատիկ կերպով տեղեկատվություն է փոխանցել, տեղեկատվություն, որը զգայուն է, առնչվում է խաղաղության գործընթացին։ Աղազարյանը վարչության նիստում չի հերքել, որ արտահոսքեր է կազմակերպել և փոխանցել «Հրապարակ» օրաթերթին, ում անունը գրանցված է եղել «Սուրենավան»»։


Ինչ վերաբերում է Հակոբ Ասլանյանին, Հովհաննիսյանը նշեց, որ Ասլանյանը, ծանոթ լինելով Աղազարյանի շուրջ տեղի ունեցածին, պաշտպանել է Աղազարյանին, դուրս է դրել իրեն թիմից, դեմ է գնացել իրենց արժեքներին ու սկզբունքներին, ինչի հետևանքով ինքը ևս հեռացվեց։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան