Վարչապետը վերջին շրջանում ֆեյսբուքի միջոցով լրջորեն սկսել է անդրադառնալ քաղաքացիների գրած բովանդակային մեկնաբանություններին։
Այս և այլ թեմաների վերաբերյալ
Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։
«Թույլ տվեք ես չգնահատեմ, ուղղակի
դիտարկեմ դա որպես նախընտրական քարոզարշավի, որը փաստացի արդեն մեկնարկել է, մասերից,
բաղկացուցիչներից մեկը։ Վարչապետը փորձում է շփվել մարդկանց հետ, փորձում է բարձրացնել
իր ռեյտինգը, և դա ընդհանուր առմամբ ո՛չ լավ է, ո՛չ վատ»,- ասաց քաղաքագետը։
Վարչապետը նաև ասել է հետևյալը.
«Խոսվում է գոյություն չունեցող երկրի, ԽՍՀՄ քարտեզների անընդունելիության մասին: Պիտի
ուղիղ ասեմ, որ այս մոտեցումը շատ վտանգավոր է Հայաստանի համար, որովհետև հրաժարվել
ԽՍՀՄ ժամանակների քարտեզներից կարող է նշանակել հրաժարվել պետականությունից ու անկախությունից,
որովհետև մենք անկախություն ենք ստացել Խորհրդային Հայաստանի տարածքով, և միջազգային
հանրությունը մեզ այդպես է ճանաչել: Մեր միջազգայնորեն ճանաչված տարածքին հավատարիմ
մնալը անվտանգության կարևոր բուֆեր է մեզ համար»։
Այս առնչությամբ քաղաքագետն ասաց՝
բոլորը գիտեն, որ Երրորդ հանրապետությունը՝ ներկա ՀՀ-ն, Սովետական Հայաստանի ԽՍՀ իրավահաջորդն
է, և դա փաստ է։ Իսկ եթե նրա իրավահաջորդն է, ապա դա նշանակում է, որ մենք ընդունում
ենք նախկին ԽՍՀՄ ադմինիստրատիվ սահմանները որպես մեր սահմանների հիմք։ Դա չի ընկալում
և չի ուզում ընդունել Ադրբեջանը։ Ես կարծում եմ, որ այստեղ որևէ բանավեճի կամ դիսկուսիայի
առիթ չկա»,- նշեց քաղաքագետը։
Վարչապետը նաև ասել է, որ Կիրանցում
մենք ՀՀ սուվերեն տարածք չենք տվել, մենք ֆիքսել ենք մեր դարպասը, մեր պետության սահմանը,
մեր պետության շեմը, և դա հաջողության պատմություն է համարում, շրջադարձային հաջողություն:
Այս առումով Դավիթ Ստեփանյանն ասաց, որ մենք իրականում Կիրանցում եթե կորցրել ենք ինչ-որ
տասնյակ մետր տարածք, կորցրել ենք մեկ տուն և մեկ անասնագոմ, ունեցել ենք նաև ձեռքբերումներ։
«Այսինքն՝ հարյուրավոր հեկտար
տարածք, որը մենք չենք կարողացել տնօրինել, և որը գտնվում էր, այսպես կոչված, նեյտրալ
գոտում, հիմա տավուշցիները, այդ հատվածում ապրող գյուղացիները կարողանում են մշակել.
դա փաստ է։ Նույնը տեղի է ունեցել ադրբեջանական կողմում»,- նշեց քաղաքագետը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան