Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ– Աքյաքա երկաթուղային անցակետը վերագործարկելու հարցը։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Հանդիպումը տեղի է ունեցել վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության կոնտեքստում։ Մենք պայմանավորվել էինք, որ կողմերը տեխնիկական գնահատում կանեն կարիքների, որոնք անհրաժեշտ են Ախուրիկ– Աքյաքա երկաթուղային անցակետը վերագործարկելու համար»,–ասաց Ռուբինյանը։