Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի լիցենզիայի կասեցման միջնորդություն է ներկայացվել. նախարար

Առողջապահության նախարարությունը տեսչական մարմնից ստացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կենտրոնի լիցենզիայի կասեցման միջնորդություն:


Armtimes.com-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշեով, որ առաջիկայում կքննարկվի  հարցն ու որոշում կկայցվի:


Ավանեսյանի խոսքով՝ քրեական գործն էլ կտա բժշկական սխալի մասով պատասխանը։


«Մենք ընդհանուր համակարգի տարբեր հատվածներով ունենք բացթողումներ։ Կոնկրետ գործով մենք շատ հետևողական ենք լինելու, եթե կա սխալ՝ խստությամբ կպատժվեն»,- նշել է Ավանեսյանը։