«Մենք չենք հայտարարել, որ դուրս ենք գալու եվրասիական ուղղությունից, և փորձում ենք դա ի շահ ՀՀ-ի օգտագործել»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի ունենալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։
Ղազարյանը նշեց, որ այս ամենը
հետքայլ չէ ԵՄ-ին մոտ գնալուն, և ՀՀ-ն արդեն իսկ ձեռքբերումներ ունի. «Վիզաների ազատականացումը,
ՍԵՊԱ-ն մեզ մոտեցնելու են ԵՄ-ին, իսկ Եվրաքվեին կողմ կարող ենք քվեարկել մեր մեկնաբանությամբ։
Այսինքն՝ մենք չենք հրաժարվում իրական Հայաստան կոնցեպտից, ընդունում ենք մեր աշխարհագրական
դիրքը, որ պետություն ենք Հարավային Կովկասում,
որը ցանկանում է մոտ գտնվել ԵՄ-ին, բայց Հարավարևելյան Եվրոպա խոսույթը չենք ընդունում,
որովհետև դա ոչնչով չի տարբերվում այն ծայրահեղական դաշնակցական կոնցեպտից, որը կրկին
դեմ է իրական Հայաստան կոնցեպտին»։
Պատգամավորը նշեց, որ ՀՀ իշխանությունը
գնում է էներգետիկ դիվերսիֆիկացիայի ուղղությամբ և կարևոր խոսակցություն է ունենում
ԱՄՆ-ի հետ. «Անկախ նրանից, թե որ կենտրոնից է կախվածությունը, պետք է դրանից ազատվել։
Դա ինքնիշխանության ու սուվերենության սկզբունք է»։
Ինչ վերաբերում է Հովիկ Աղազարյանի
և Հակոբ Ասլանյանի հետ կապված դեպքերին, Ղազարյանը ասաց. «Լավ է, որ բացահայտվել
է, թե ով է այդ սլիվների հեղինակը, ու չեմ հասկանում պարոն Ասլանյանին։ Քաղաքական թիմին
ու վարչապետին դավաճանելը չի կարելի արդարացնել»:
Մանրամասն՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան