Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Գորիսի, Գուգարքի, Դիլիջանի տարածաշրջաններում, Ստեփանավանի ոլորաններում և Ջաջուռի լեռնանցքում ձյուն է տեղում։


 

Սպիտակից դեպի Ծիլքար ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ հակառակ ուղղությամբ՝ անցանելի։


 

Արթիկի, Սիսիանի, Կապանի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի, Ստեփանավանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։


 

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառմամբ։


 

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Արագած-Սպիտակ, Արագած-Արթիկ ճանապարհահատվածներում և Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։


 

Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։


 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


 

«Ճանապապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: