Վանաձոր-Սպիտակ ճանապարհին ձին փոսն է ընկել

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 08։39-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին ձին ընկել է փոսը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Փրկարարները պարանների օգնությամբ կենդանուն դուրս են բերել փոսից։