Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց»-ից մուտք գործել Հայաստան

Ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց»օդանավակայանից մուտք գործել Հայաստան:


Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի միության Տելեգրամի  ալիքը, Միհրանյանը Հայաստան է ժամանել ծնողների շիրիմներին այցելելու համար: Օդանավակայանում Միհրանյանին հայտնել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։


Միհրանյանը, ինչպես նշված է հաղորդագրությունում, Երևան էր ժամանել նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության կազմում։