Լուսացուցային նոր համակարգ՝ 2025-ին. տարբեր ժամերի տարբեր է լինելու կարմիր և կանաչ լույսերի ժամանակը

Հաջորդ տարվա մյուս խնդիրը, որը պետք է լուծել, տրանսպորտի համակարգի կառավարման կենտրոնի ստեղծումն է: Սա, ըստ Ավինյանի, վերաբերում է ոչ միայն տրանսպորտին, սա վերաբերում է ամբողջական լուսացուցային նոր համակարգի ներդրմանը, տրանսպորտային ընդհանուր հոսքերի գրագետ, խելացի կառավարմանը:


«Սա է լինելու մեր հաջորդ տարվա ամենամեծ խնդիրը, որի արդյունքում մենք Երևան քաղաքում պետք է արձանագրենք ընդհանուր տրանսպորտային հոսքերի հետ կապված, խցանումների հետ կապված իրավիճակի էական բարելավում»,- ասաց նա:


Քաղաքապետը նաև հիշեցրեց՝ հունվարի 1-ից անցում է կատարվելու տոմսային նոր համակարգին, ուստի պետք է պատրաստ լինել տոմսային պրոդուկտների ծառայությունից օգտվելուն։