Անցած 2 շաբաթների ընթացքում Երևանում շահագործվել է 693 շարժակազմ էլեկտրոտրանսպորտ, այդ ընթացքում քաղաքային էլեկտրոտրանսպորտից օգտվել է 376 224 ուղևոր, նրանից 24 188-ը կամ 6.64 տոկոսը վճարումը կատարել են վալիդատորի վավերացմամբ սարքի միջոցով։ Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այդ տոկոսի հետ կապված խնդիրը մեծ է և անցումը պետք է հնարավորինս մեղմ իրականացնել։
«Ես առաջարկներ եմ ակնկալում, որ կտրվեն համապատասխան վարչությունների կամ փոխքաղաքապետերի կողմից։ Նույնիսկ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 36 տոկոսը դեռևս բավարար ցուցանիշ չէ 100 տոկոսին անցնելու համար։ Այսինքն, 0-ից 36 տոկոսին եկել ենք 2 շավաթվա ընթացքում, էլեկտրոտրանսպորտի դեպքում ցուցանիշը ավելի ցածր է, հիմա այդ 6 տոկոսից պետք է անցնենք 100 տոկոսի։ Այսինքն, արագ է պետք է անել։
Խոսքն այն մասին է, որ ուղևորների 6 տոկոսը օգտվում է էկելտրոտրանսպորտից, 94 տոկոսը դեռ կոպեկով է օգտվում, բայց 100 տոկոսը պետք է անցում կատարի նոր համակարգին։
«Երևան Ավտոբուս»-ում 36 տոկոսն է օգտվում է վալիդատորներից, դա նշանակում է 64 տոկոսը դեռ 100 դրամով է վճարում, բայց այս 64 տոկոսը ամբողջապես պետք է անցում կատարեն նոր համակարգի։ Մենք այս աշխատանքն իրականացնելու համար ունենք 15 օր։ Այս աշխատանքը պետք է իրականացնենք մինչև Նոր տարի» ։