Պետք է կրկին Հայաստանին տրամադրենք այն ամբողջ աջակցությունը, որի վրա նա իրավունք ունի հույս դնել․ Ֆրանսիայի ԱԳ նախարարի կոչը ԵՄ-ին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն այսօր կրկին հայտարարել է Հայաստանին Ֆրանսիայի աջակցության մասին:


«Կոչ եմ անում Եվրամիությանը զարգացնել իր հարաբերություններն այդ երկրի հետ, որի հետ Ֆրանսիան շատ կապված է: Մենք պետք է կրկին Հայաստանին տրամադրենք այն ամբողջ աջակցությունը, որի վրա նա իրավունք ունի հույս դնել»,-ասել է արտգործնախարարը: