«Գում»-ի շուկայում ձերբակալված մսավաճառներն ազատ են արձակվել

«Գում»-ի շուկայից ձերբակալված 8 քաղաքացու ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո նրանք ազատ են արձակվել։


Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։ 


Նշենք, որ դեկտեմբերի 13-ին Երևանի «Գում»-ի շուկայում, ՍԱՏՄ աշխատակիցների կողմից իրականացվող ստուգայցը վիճաբանության էր վերածվել մսավաճառների և ոստիկանության աշխատակիցների միջև։


Իրավիճակը լարվել էր, մսավաճառներից մեկը ինքնահրկիզման փորձ էր կատարել։


Միջադեպի հետևանքով 8 քաղաքացի՝ այդ թվում, ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին, ձերբակալվել էին խուլիգանության կասկածանքով։