Քաղաքապետարանի աղբատարը աղբ տեղափոխելիս կողաշրջվել է. կա վիրավոր

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Ջերմուկի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար ավտոմեքենան Ջերմուկ քաղաքի Կեչուտ թաղամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն:


Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:


Ձեռնարկվում են գործողություններ՝ ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դարձի բերելու և անվտանգ վայր տեղափոխելու համար: