Հոգևորականի քողի տակ բռնության կոչեր են անում. հասարակությունը չի համախմբվում այդ մարդու շուրջը

 «Օրինակ՝ Ֆրանսիայում ապրող Մուրադ Փափազյանը վիճարկել է իր մուտք գործելու թույլտվությունը, և վերանայվել է այդ որոշումը, իսկ ՌԴ-ում ապրող Միհրանյանը չի վիճարկել, բայց պարբերաբար փորձեր է անում շրջանցելու ու մուտք գործելու ՀՀ»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու որոշմանը։


Ինչ վերաբերում է Բագրատ Գալստանյանի հայտարարությանը առ այն, որ երկու անգամ իրենք ձախողել են և հաջորդ անգամ, երբ դուրս գան հանրահավաքների, կհաջողեն, Հակոբյանը ասաց. «Հասարակությունը տեսավ, որ Կիրանցով չես կարող գնալ Արցախ, որ հոգևորականի քողի տակ բռնության կոչեր են անում. հասարակությունը չի համախմբվում այդ  մարդու շուրջը»։


Հակոբյանը նշեց, որ եթե Գալստանյանին պատրաստում են 2026թ.-ի ընտրություններին, ապա պետք է նրա դիմաց դնեն իր երկքաղաքացիության հարցը, որովհետև նա այժմյան իր կարգավիճակով չի կարող պաշտոնի հավակնել. «Կասկածում եմ, որ Գալստանյանը կհրաժարվի Կանադայի քաղաքացիությունից»։


Մանրամասն՝ տեսանյութում։