ՀՅԴ բյուրոյի քաղաքական նպատակն է որպես էթնիկ միավոր Ռուսաստանին հանձնվելը

Տարիներ շարունակ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի կարողանում այցելել Ռուսաստան՝ իր ծնողների շիրիմին, բայց այն շրջանակները, որոնք աղաղակում են Անդրանիկ Միհրանյանի՝ Հայաստան մուտքի արգելքի մասին, Ստեփան Գրիգորյանի դեպքում լռում են։ Civic.am-ի եթերում այս մասին ասաց քաղաքագետ Գագիկ Քամալյանը։  


Նա անդրադարձավ նաև Երևանում երեկ կայացած «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալի՞ք, թե՞ հնարավորություն» համաժողովին, որի ընթացքում ՀՅԴ բյուրոյի անդամ, ֆրանսահայ Մուրադ Փափազյանը նշել է, թե  հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը առաջին հերթին ենթադրում է սահմանի բացում, ինչը կնշանակի թուրքական էժան ապրանքի ներհոսք, հայկական ընկերությունների սնանկացում և դրանց վաճառք թուրքական ընկերություններին, Հայաստանից բնակչության արտահոսք՝ 10 տարում 500 հազար մարդ։


Քամալյանը ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ տասնամյակներով փակ հայ-թուրքական սահմանի պարագայում ևս հայկական տնտեսությունը չի զարգացել, նույն չափի արտագաղթ է եղել, նշում է Փափազյանը։


«Սա հերթական մանիպուլյացիան է, քարոզչական տրյուկ է, փորձում են վախեցնել ՀՀ քաղաքացիներին, որովհետև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում նշանակում է որոշակի ժամանակահատվածում ստանալ խաղաղություն։ Եթե դու մերժում ես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, քաղաքագիտորեն դու նրան հակադրում ես պատերազմական իրավիճակ։ Թե ինչքանով է պատերազմի դեպքում սփյուռքը պատասխանատու պատերազմի ելքերի համար՝ տեսել ենք. նրանք պատասխանատվություն չեն կրում, բայց մինչպատերազմական փուլում բոլոր տեսակի քարոզչական հնարքներով փորձում են  Հայաստանի քաղաքացիներին համոզել, թե Թուրքիան մեզ ուզում է ոչնչացնել»,- ասաց Քամալյանն ու նկատեց, որ Հայաստանի սահմանային հատվածներում ևս մարդիկ գիտեն Թուրքիայի նկրտումների, նրա ամբիցիաների մասին, բայց հարց է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը դեմ խոսողները ինչ են առաջարկում։ Իսկ ըստ նրա՝ ՀՅԴ-ականների այդ շրջանակի առաջարկն ու քաղաքական նպատակն է որպես էթնիկ միավոր այս տարածաշրջանով Ռուսաստանին հանձնվելը։


Քամալյանն ասաց, որ սփյուռքը միատեսակ ու միաբովանդակ չէ։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վերաբերում է ոչ թե հայ ժողովրդին, այլ Հայաստանի Հանրապետությանը։


Նա նշեց, որ սփյուռքի անունից պարտադրանքի լեզվով խոսողները քաղաքականապես անպատասխանատու մարդիկ են։ «Այդպիսի անպատասխանատվություն նրանք ունեցել են նաև  90-ականներին։ Պատահական չէր, որ Տեր-Պետրոսյանի իշխանությունը փակեց Դաշնակցություն կուսակցությունը, որովհետև այն գործունեությունը, որ նրանք իրականացնում են, բոլոր առումներով ծառայում է Հայաստանի պետականության