Քաղաքացիակենտրոն լրատվություն
Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ:
Այս մասին ասված է առաքելությունն X-ի միկրոբլոկում:
«Պատիվ է ԵՄ առաքելության գրասենյակում հյուրընկալել Հայաստանում Նիդերլանդների դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Նրան զեկուցվել է տեղերում առաքելության գործունեության մասին»:
Դեսպանը նաև հանդիպել է Նիդերլանդների անձնակազմին և Խաչիկ գյուղի տարածքում միացել պարեկային խմբին։
Ներկա պահին ԵՄ առաքելությունում աշխատում է 7 հոլանդացի փորձագետ: