«Հայաստան-Թուրքիա հարաբերություններ.
սպառնալիք, թե՞ հնարավորություն» համաժողովի ժամանակ ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն
ասել է, որ «Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավարման հարցն ապագայի համար
գլխավոր խնդիրն է ոչ միան Հայաստանի, այլ հայ ազգի համար՝ նկատի ունենալով, որ Հայաստանը
մեր ազգի հայրենիքն է:
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Անվտանգային քղաքականության, հետազոտական կենտրոնի
փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։
Հարցին, թե արդյոք սա դաշնակցական գործչի կողմից քարոզչական հնա՞րք է, թե՞ փորձ
է կատարվում Սփյուռքի ու Հայաստանի միջև կեղծ
օրակարգով սեպ խրել, քաղաքագետն ասաց, որ չի կարծում, թե այստեղ պետք է բացասական երանագներ
փնտրել, և իսկապես դա հարց է, որը վերաբերում է ոչ միայն ՀՀ-ին, այլ նաև Սփյուռքին։
«Նորմալ է, որ ամեն մի հատված իր մոտեցումն ունի, ամեն մի հատված
իր տեսլականն ունի՝ կապված Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների հետ, բայց նորմալ
է նաև այն, որ ՀՀ-ն և ՀՀ-ի լեգիտիմ իշխանությունը ինքն է որոշում, թե ինչ ճանապարհով
և ինչպես իրականացնել արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ նաև Թուրքիայի հետ։ Սփյուռքի
ներկայացուցիչները, կապ չունի, նրանք ՀՅԴ անդամ են թե այլ կուսակցություններից են,
թե անկուսակցական են, կարող են իրենց կարծիքն ունենալ, բայց նրանք կարող են գործել
իրենց իրավազորությունների շրջանանկներում ոչ ավելին»,- ասաց քաղաքագետը։
Հարցին, թե ինչո՞ւ են որոշ
շրջանակներ քարոզչական հնարքներով փորձում Հայաստանի քաղաքացիներին համոզել, թե Թուրքիան
մեզ ուզում է ոչնչացնել, քաղաքագետն ասաց, որ թեև չգիտի, թե որ շրջանակների մասին է
խոսքը, բայց եթե խոսքը ՀՀ իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր դիրքավորված շրջանակներն
են, ապա նրանք ցանկացած գործողության մեջ փորձում են գտնել Հայաստանի համար վտանգներ
և խաղալ Հայաստանի ժողովրդի էմոցիաների հետ, որի արդյունքում հույս ունեն՝ Հայաստանի
ժողովրդի մոտ բացասական մոտեցումներ ձևավորել։
Խոսելով նաև այն մասին, որ հակահայ
հայտարություններով հայտնի ռուսաստանաբնակ Անդրանիկ Միհրանյանին «Զվարթնոց» օդանավակայանում
արգելել են մուտք գործել Հայաստան, քաղաքագետն ասաց․
«Ինչ վերաբերում է նրան, որ Միգրանյանին
արգելել են Հայաստան գալ, ապա նորմալ է, երբ մարդուն, ով ակնհայտ քամահրական վերաբերմունք
ունի Հայաստանի ժողովրդի նկատմամբ, Հայաստանի իշխանությունների նկատմամբ և նաև Հայաստանի
դատական համակարգի նկատմամբ, նորմալ է, որ տվյալ մարդուն արգելում են մուտք գործել
այն երկիրը, որի նկատմամբ նա այսպիսի վերաբերմունք է դրսևորել նախկինում, և դա դրսևորվում
է նաև այսօր»,- նշեց քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան