Դատարանը որոշեց փոխել Գայանե Հակոբյանի` տնային կալանք խափանման միջոցը, և խափանման նոր միջոց ընտրեց կալանավորումը 1 ամիս 15 օր ժամկետով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 5-ին, ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու, Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով նիստը։ Այն նախագահում է դատավոր Մանվել Շահվերդյանը։

Նիստի սկզբում հանրային մեղադրող Արթուր Դանիելյանը նշեց, որ խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը դատախազությունը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան։ Մեղադրանքի կողմը գտնում է, որ Ազգուշ Մարտիրոսյանը (Գայանե Մարտիրոսյան) պետք է կալանավորվի։ Դատարանում Աշոտ Փաշինյանը հաստատեց դատախազի պնդումը միջամտությունների վերաբերյալ՝ նշելով, որ իրեն զանգել են՝ բողոքը հետ վերցնելու հարցով։ Վարչապետի որդին, սակայն ինքնուրույն դիրքորոշում չհայտնեց մեղադրյալի խափանման միջոցի ընտրության վերաբերյալ` նշելով, որ ինքն իրավաբան չէ և մեղադրողի դիրքորոշմանն է միանում, իսկ մեղադրողը պնդում էր, որ պետք է կալանավորել Ազգուշ Մարտիրոսյանին։

Դատարանը որոշեց փոխել Ազգուշ Մարտիրոսյանի խափանման միջոցը, բավարարել հանրային մեղադրողի միջնորդությունը և կալանավորել նրան՝ 1 ամիս, 15 օր ժամկետով։

Նշենք, որ կալանավայրից մեղադրյալը դուրս էր եկել այսօր առավոտյան։