Հարցը ՀՀ-ի անկախության ու ինքնիշխանության դեմ հայտարարություններն են։ Նրա մուտքը դեռ վաղուց պետք է արգելվեր։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշում է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Միհրանյանի Հայաստանի Հանրապետություն մուտքի արգելքին։
Մինասյանը կարծում է, որ Միհրանյանը
իր խոսույթով դրդում էր մարդկանց կատարել անօրինական ու հակապետական արարքներ և ՀՀ
ընտրված իշխանությունների դեմ քայլեր։
Պատգամավորը կարծում է, որ Բագրատ
Գալստանյանը մոռացված անձ է քաղաքական ու հանրային շրջանակների համար, իսկ հարցին,
թե արդյոք Գալստանյանին դիտարկում են լուրջ հակառակորդ 2026թ-ի ընտրություններին․ «Ես չեմ կարծում, որ նրա շուրջը այլ քաղաքական ուժեր
կհավաքվեն, որովհետև նա այլևս չի կարողանում խափել ժողովրդին իր ամպագորգոռ հայտարարություններով»։
Անդրադառնալով Հովիկ Աղազարյանի
ու Հակոբ Ասլանյանի հետ կապված վերջին իրադարձություններին, Մինասյանը ասաց, որ այն
մարդիկ, ովքեր դեմ են քաղաքական թիմի գաղափարախոսությանը, ապա նրանք տեղ չունեն կուսակցության
մեջ․ «Ես կարծում եմ, որ Աղազարյանը չի պատկերացնում մանդատի լրջությունը
և չի հասկանում, թե ինչ վնաս կարող է տալ իր խոսույթով»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան