ԳՈՒՄ-ի շուկայի գործով 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Երևանի «Գումի» շուկայի տարածքից ձերբակալված գյուղացիներից 2–ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։


Նշենք, որ դեկտեմբերի 13–ին «Գումի» շուկայի մոտից ոստիկանները ձերբակալել էին մսի վաճառքով զբաղվող 8 մարդու։


«Կիրառվել է վարչական հսկողություն, խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը»,– ասել է խոսնակը


Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 297–րդ հոդվածի 2–րդ (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) մասով և 452–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։