Սեփական անձի հանդեպ մեղք է այս որակի արվեստին հաղորդակից չդարձնելը․ Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Հովեր» երգչախմբի համերգին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկա է գտնվել «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգին՝ նվիրված հոբելյարներ-մաեստրոներ Դավիթ Ղազարյանին և Ռոբերտ Ամիրխանյանին։


Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։


«Կարծում եմ՝ «Հովեր»-ի համերգներին պետք է ամենամեծ դահլիճներում անգամ տեղուդադար չլինի, որովհետև սեփական անձի հանդեպ մեղք է այս որակի արվեստին հաղորդակից չդարձնելը, առավելևս երբ այն այսքան մոտ է, այսքան հասանելի է, և վերջապես Մե’րն է»,- գրել է նա։