Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ ԳԱ-ի ընդունած՝ նացիզմի դեմ պայքարի ՌԴ բանաձևին

Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված ՌԴ բանաձևին՝ «Պայքար ընդդեմ նացիզմի, նեոնացիզմի հերոսացման, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և դրա հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի էսկալացիային»։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


Փաստաթղթին աջակցել է 119 երկիր, 53-ը դեմ է եղել, 10-ը՝  ձեռնպահ։ Դեմ քվեարկողների թվում էին Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ուկրաինան, Ճապոնիան։ Բանաձևի օգտին հանդես են եկել Ալժիրը, Բելառուսը, Բոլիվիան, Բրազիլիան, Չինաստանը, Կուբան, Սերբիան։


ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Մարիա Զաբոլոցկայան հայտարարել է, որ ընդունված բանաձևն ուղղված է նացիզմի, ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդմանը։ Նրա խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից համակարգը առաջացել է ի պատասխան նացիստների ցեղասպանության և պատերազմական հանցագործությունների, իսկ Նյուրնբերգի տրիբունալի որոշումները ընդմիշտ ամրագրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը։ Նա ընդգծել է, որ նացիզմի և դրա դրսևորումների դեմ պայքարը մնում է ՄԱԿ-ի կարևորագույն խնդիրներից մեկը, որը ստեղծվել է ի պատասխան նացիզմի և ֆաշիզմի սարսափների։