Մոսկվան Հայաստան Անդրանիկ Միգրանյանի մուտքի արգելքը համարում է Երևանի կողմից ոչ բարեկամական քայլ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք Անդրանիկ Միգրանյանի մուտքի արգելքը համարում ենք բացարձակապես ոչ բարեկամական քայլ: Դա հակասում է մեր երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին»,- ընդգծել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հարցում
է ուղարկել Հայաստանի իշխանություններին՝ պահանջելով պարզաբանումներ։
Նա հիշեցրել է նաև, որ ռուսական կողմը բազմիցս կոչ է արել Երևանին հրաժարվել
ՌԴ քաղաքացիներին երկիր չթողնելու արատավոր պրակտիկայից, որոնք
ինչ-ինչ պատճառներով «ախորժելի» չեն
դարձել իշխանությունների համար։
«Սա հատկապես
տարօրինակ է թվում Հայաստանի իշխանությունների մշտական հայտարարությունների ֆոնին՝ իրենց բաց լինելու, ժողովրդավարական և կարծիքների բազմակարծությանը հավատարիմ լինելու մասին»,- հավելել է Զախարովան։
Մոսկվան, նրա
խոսքով, մտադիր է շարունակել այդ հարցը բարձրացնել Երևանի առաջ։
Մեկնաբանելով Ֆրանսիայի հայկական
կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքի
արգելքի վերացումը՝ նա հարց է ուղղել՝ արդյոք
դա «երկակի ստանդարտների և խտրականության դրսևորում
չէ՞»։