Ալիևը կարծում եմ, որ մանրամասն տեղեկացված չի մեր պաշտպանական համակարգի այսօրվա
ծրագրերի մասին, բայց մենք թափանցիկ ենք։ Մենք բացառապես պաշտպանական նշանակության
համակարգեր ենք ձեռք բերում ու մտածում խաղաղության մասին։ Այս մասին civic.am-ի հետ
զրույցում նշում է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, որ Հայաստանը չի դիմանա
սպառազինությունների մրցավազքին, չնայած Արևմուտքի օգնությանը։ Ըստ Ալիևի՝ Արևմուտքը
ՀՀ-ին զենք է մատակարարում անվճար կամ վարկով:
Ինչ վերաբերում է այն հայտարարությանը,
որ այն զենքը, որը Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, հարձակողական մահաբեր սպառազինություն է: Այն գործնական վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար, Քոչարյանը ասաց․ «Ալիևին սխալ են զեկուցել, բայց կարող է և ինքը գիտի, որ այդպես
չի, բայց իրեն պետք է ,որ այդպիսի հայտարարություններ անի։ Որպեսզի արդարացնի սպառազինության
իր նոր ձեռքբերումները, ինքը պետք է նման բան ասի, որ ՀՀ-ն հարձակվողական բնույթի սպառազինություն
է գնում»։
Քոչարյանը կարծում
է, որ ԵՄ դիտորդների խնդիրը կլուծվի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն խաղաղության
պայմանագրի կնքմանը ու խաղաղության հաստատմանը․ «Մեր զինված ուժերը պետք է հասցնել այնպիսի մակարդակի, որպեսզի
կանխվի ցանկացած ագրեսիա»։
Մանրամասները՝
տեսանյութում։
Դավիթ Լևոնյան