Նոր Հաճնի շենքերից մեկի մուտքի մոտ հայտնաբերվել է 25–ամյա երիտասարդի դի

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Թումանյան 3-րդ շենքի մուտքի այսօր մոտ տղամարդու դի են հայտնաբերել, գրում է shamshyan.com–ը։


Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 25-ամյա Տ․ Մուսոյանն է։


«Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածի հետք, իսկ մարմնի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր»,–գրում է կայքը։


Նախնական տվյալներով` սպանության կասկածյալը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 19-ամյա Գ․ Կարապետյանն է։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիքը։



Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։