Դեսպան Մակունցը կոնգրեսական Քալվերթի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ հանձնառությունը՝ խորացնել հարաբերությունները ԱՄՆ հետ

Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Քեն Քալվերթի հետ (հանրապետական, Կալիֆորնիա)։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։


Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և տարածաշրջանում կայունության ապահովման հետ կապված հարցերի։


Դեսպանն ընդգծել է ՀՀ հանձնառությունը հետագայում ևս խորացնել հարաբերությունները ԱՄՆ հետ՝ հույս հայտնելով, որ առաջիկայում հնարավոր կլինի ամրագրել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը։