«Այն, ինչ տեղի է ունեցել, մեր գլխում չի տեղավորվում։ Աղազարյանն ու Ասլանյանը պետք է դնեին իրենց մանդատները։ Եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չհաղթեր ընտրություններում, իրենք պատգամավոր չէին լինի»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կուսակցությունից Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի հեռացմանը։
Ըստ Թորոսյանի՝ կուսակցության
ներքին մեխանիզմները աշխատում են, և խնդիրները լուծվում են. «Եթե լինում է խնդիր, լուծում ստանում է։ Վարչությունն է աշխատում,
վերահսկող խումբն է աշխատում։ Այսինքն՝ աշխատող օրգանիզմ է, և իմ կարծիքով՝ բոլոր քաղաքական
ուժերը պետք է այսպես աշխատեն»։
Պատգամավորը կարծում է, որ շատ
խաղաղ են բաժանվել իրենց գործընկերներից. «Եթե նրանք մանդատները դնեին և խաղաղ գնային
իրենց տուն, ապա ամենաշատը կլիներ հայտարարություն և վերջ, բայց իրենք նախընտրել են
հակաքաղաքականը, հակաքաղաքագիտականը։ Իրենց թվում է, թե եսիմ ինչ են անելու, աշխարհն
են շուռ տալու կամ թե մեզ են շուռ տալու»։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան