«Թուրքիայի նպատակը այն է, որ խաղաղության պայմանագիր կնքվի ՀՀ-ի ու Ադրբեջանի
միջև, իսկ Ադրբեջանը ցանկանում է առավելագույնը պոկել ՀՀ-ից»: Այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում Թուրքիայի վարած
քաղաքականությանը։
Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիան
չի ստիպի Ադրբեջանին կնքել խաղաղության պայմանագիրը, բայց հորդորում է. «Ես պատկերացնում
եմ, թե թուրքերը ինչ են ասում ադրբեջանցիներին՝ շուտ ստորագրեք այդ պայմանագիրը ու
իմացեք, որ մենք ձեր մեջքին կանգնած ենք»։
Թուրքագետը հավելեց. «Թուրքիային
պետք է, որ Հրվ. Կովկասը անցնի իր ազդեցության տակ, իսկ ՌԴ-ն դուրս մղվի»։
Ըստ նրա՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի
կնքման դեպքում չեն կարգավորվի հայ-թուրքական հարաբերությունները, որովհետև Թուրքիան
ևս ցանկանում է Սյունիքով անցնող ճանապարհը օգտագործել՝ առանց ՀՀ վերահսկողության.
«Նա հարաբերությունները ամբողջական չի կարգավորի, որպեսզի դա որպես միջոց օգտագործի
ՀՀ-ի վրա ճնշումներ ունենալու համար»։
Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիայի
հետ սահմանների բացումը օգուտ կտա, որովհետև
ՀՀ-ն դուրս կգա տնտեսական շրջափակումից։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան