Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս. Նախարարները երդվեցին

ՀՀ նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի երդման արարողությունը:


«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»,-երդվել է նախարարը:


Կառավարության անդամի բարձր կոչմանը հավատարմության երդում են տվել նաև ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանը և Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը: Երդմնակալության հանդիսավոր արարողությունը եզրափակվել է վարչապետի և նախագահի շնորհավորանքի խոսքերով: