Եթե պետություն ունենալու հնարավորությունները ռիսկային են, այդ գաղափարը հանձնենք Ռուսաստանի՞ն

Փաշինյանը շարունակում է մնալ կառուցողական հարթության վրա և թողնում է բոլոր ուղղություններով խոսելու, բանակցելու հնարավորություն։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևի մտքերին հնչած պատասխաններին՝ այս մասին ասաց քաղաքագետ Գագիկ Քամալյանը։


Վերջինս նկատեց, որ Ալիևը որոշակի դիստանցիա էր պահում Թուրքիայից։ Իսկ ամենակարևոր նկատառումներից է այն, որ այս և այլ տարեվերջյան հայտարարությունները Ալիևն անում էր ռուսական լրատվամիջոցում, ինչը ցույց է տալիս, որ ոչ միայն Ադրբեջանն է որոշում կայացնողը, այլև նրա որոշումները համաձայնեցվում են պաշտոնական Կրեմլի հետ։


Եվրադիտորդների հեռանալու մասին Ալիևի պահանջները, ըստ նրա, ազդակ էին Պուտինին, որ այդ հարցը Ալիևի համար ևս կարևոր է։


«Ադրբեջանն ամեն ինչ անելու է բանակցային պրոցեսը վիժեցնելու համար։ Ամեն դեպքում Հայաստանը պետք է շարունակի, ու հենց այդ կոնտեքստի մեջ եմ տեսնում երկաթգծի վերագործարկման մասին հայկական կողմի կառուցողական դիրքորոշումը»,- անդրադանալով ապաշրջափակման մասին հայկական կողմի առաջարկներին՝ ասաց քաղաքագետը։ 


Քամալյանը վստահ է, որ ադրբեջանական կողմը ապաշրջափակումը պատկերացնում է միայն ու միայն ռուսական սցենարով, այսինքն՝ միջանցքային տրամաբանությամբ։ Այդ տարբերակը դեռևս չի ստացվում, քանի որ միջազգային զսպող մեխանիզմները դեռևս գործում են։   


Անդրադառնալով նոյեմբերի 9-ի 9-րդ կետի իրագործման մասին հնչող կարծիքներին՝ Քամալյանն արձագանքեց. «Իսկ եթե Թուրքիան ու Ռուսաստանը հերթական անգամ պայմանավորվածության գան, և այս անգամ ևս՝ ինչպես ռուսական զորքերը Սիրիայից դուրս եկան, նաև այստեղից դուրս գան, ի՞նչ են անելու։ Վերջանալո՞ւ ենք որպես ազգ, պետություն։ Լավ, այս պետությունն ինչի՞ համար է ստեղծված, եթե չպետք է սպասարկի երկրի կենսական շահերը, չպետք է սպասարկի անկախության, ինքնիշխանության գաղափարները։ Դե եկեք արձանագրենք, որ թուրքական վտանգը միշտ կա և կլինի։ Ուրեմն այդ դեպքում մենք պետություն ունենալու իրավունք չպե՞տք է ունենանք։ Պետություն  ունենալու գաղափարն են կասկածի տակ դնում այսպիսի տեսակետ կրողները։ Եթե ասում ես, որ Թուրքիայից կա վտանգ, ուրեմն մեր պետություն ունենալու հնարավորությունները ռիսկային են, եկեք այդ պետության գաղափարը վերցնենք և հանձնենք Ռուսաստանին կամ այլ երրորդ կողմի։ Մենք տասնամյակներով խոսում ենք Դաշնակցության այս տեսակետի մասին, բայց պարզվում է՝ Դաշնակցությունից ավելի ուժեղ դաշնակներ կան»։

 


Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան