Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, այդ թվում՝ համաքաղաքացիական, դիվանագիտական և ծառայողական։ Այդ մասին «X»-ի էջում հայտնում է Կոսովոյի Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարարի տեղակալ Կրեշնիկ Ահմետին։


«Սա նշանակալի քայլ է երկու երկրների քաղաքացիների և ինստիտուտների միջև կապերի և հարաբերությունների ամրապնդման ճանապարհին»,- գրել է նա։