ՀՀ նախագահը ցավակցել է Մագդեբուրգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը X-ի իր էջում ցավակցել է Մագդեբուրգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։


«Խորը վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան շուկայում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից։


Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի արարքից»։


Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբծննդյան տոնավաճառում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ։