Դատախազը միջնորդել է ազատազրկման դատապարտել Գայանե Հակոբյանին՝ հոդվածի նվազագույն պատժաչափի չափով, միևնույն ժամանակ միջնորդել է կիրառել պայմանական ազատազրկում. Գայանե Հակոբյանի հանրային պաշտպան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Գայանե Հակոբյանի հանրային պաշտպանը դատավորի կողմից վճռի հրապարակումից հետո դատարանի բակում լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց, որ ծանոթացել է գործի նյութերին այնքանով, որքանով անհրաժեշտ է արագացված դատաքննության դեպքում։
Արագացված դատաքննության ընթացքում որևէ ապացույց չի ուսումնասիրվում։ «Դատարանը լսում է կողմերի դիրքորոշումները, և եթե գտնում է, որ խանգարող հանգամանքներ չկան, որոշումը կայացնում է։ Արագացվածի պայմաններում միայն հետազոտվում են պատիժը, պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները»,- ասաց պաշտպանը և հավելեց, որ գործի նյութերին լիարժեք տիրապետում էր, որպեսզի եզրակացություն տար՝ արագացված դատաքննության կիրառման կարգ կարելի՞ է կիրառել, թե՞ ոչ։
Պաշտպանը նաև ասաց, որ դատախազը միջնորդել է ազատազրկման դատապարտել Գայանե Հակոբյանին՝ հոդվածի նվազագույն պատժաչափի չափով, միևնույն ժամանակ միջնորդել է կիրառել պայմանական ազատազրկում։
Հարցին, թե Աշոտ Փաշինյանը ի՞նչ դիրքորոշում է հայտնել այդ կապակցությամբ, պաշտպանն ասաց. «Իհարկե համաձայնեց. առանց դրա չէր կարող լինել»։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան