Ալիևի հոխորտանքի, ցայտնոտային վիճակի հեղինակը Պուտինն է․ Շիրինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ հարցազրույց է տվել և դրանով արձագանքել Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցին։


Վարչապետի հարցազրույցի շեշտադրումների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։


«Մի գլխավոր գիծ կա. շատ ակնհայտ է, որ վարչապետն ուզում է խաղաղություն, կամ ժամանակ է շահում այդ խաղաղության գործընթացի տակ, և հարևանների հետ հարաբերությունների կարգավորում՝ երկրի անդորրության, զարգացման համար, Ալիևն էլ, որպես հաղթական կողմ, ոչ մի բան չի ուզում, բացի հայության պարտությունից, ոտից գլուխ ջախջախում են։ Ալիևն ուզում է անվերապահ կապիտուլյացիա,  հակառակորդ կողմին ոչ մի հնարավորություն չի թողնում, և պարզ է, որ Հայաստանը դրա հետ համաձայնվել չի կարող: Ահա դիրքորոշումների տարբերությունը, մնացածը նյուանսներ են, և կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Հայաստանն իր հզորությունը չվերականգնի»,- ասաց Լևոն Շիրինյանը։

   

Խոսելով Ալիևի պրոռուսական դաշտում խաղալու մասին՝ Լևոն Շիրինյանն ասաց, որ երևի Պուտինը հրամայել է, և ինքը դա կազմակերպել է. դեմքից, միմիկայից, հոխորտանքից, նաև ցայտնոտայյին վիճակից, իր դիրքի ֆիզիկական անսպասելի փոփոխությունից ակնհայտ է, որ նա ինչ-որ մի հոգեբանական վիճակի մեջ է։


«Մեկ հաղթական է, բայց նա գիտի, որ ինքը չի հաղթել, Ռուսաստանն է հաղթել, մեկ հավանաբար ուզում է ազատվի՝ ստանալով, պարզ է՝ Հայաստանը դրան չի գնա, և այսպես շարունակ: Բայց որ ադեկվատ չէ՝ 100 տոկոս, բայց ինքը էդ է։ Մենք պետք է նկատի ունենանք, որ նա թուրք է, հայությունը դա մոռանում է, էն էլ ռուս է. երկուսը իրար տեսակի են»,- նշեց Լևոն Շիրինյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան