ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների տեղը ոչ թե կլոր սեղանի շուրջ է, այլ՝ բանտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մի ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ, որ 1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից, բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Այս հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց քաղաքական դաշտում և համացանցում։ 

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Պրահայում բնակվող  քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ Բագրատ Առաքելյանի հետ:



«Հիմա, եթե մենք ժամանակ անց նայում ենք, դիտարկում ենք այդ ժամանակաընթացքը, բացի այն ժամանակաընթացքից, որ Արցախը միացվի Հայաստանին, խոսքը միշտ այն մասին էր, որ Արցախը դառնա անկախ պետություն, անկախություն ձեռք բերի և կարողանա այդ կարգավիճակով շարունակել իր գոյությունը։ Մենք բոլորս լավ գիտենք, որ Հայաստանը երբեք չի ճանաչել Արցախի արձանագրած անկախությունը, և դա քաղաքական քայլ էր Հայաստանի կողմից, և իմ կարծիքով՝ շատ ճիշտ քայլ էր:



Եվ  ընդհանրապես այդ ճանաչումը տեղի չի ունեցել ոչ մի պետության կողմից»,- ասաց Բագրատ Առաքելյանը։



Խոսելով երեք նախագահների՝ բանավեճից հրաժարվելու մասին՝ մեր զրուցակիցն ասաց, որ վարչապետը ճիշտ քայլ չի արել դրանով, քանի որ իր և Հայաստանում շատ շատերի համոզմամբ՝ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների տեղը ոչ թե կլոր սեղանի շուրջ է՝ գործող վարչապետի հետ, այլ նրանց տեղնայսօրվա դրությամբ բանտում է։ 


 

Մանրամասն՝ տեսանյութում


Լիլիթ Թադևոսյան