Բարսելոնայում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ է բացվել

Բարսելոնայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակ է բացվել։ Տեղեկությունը հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։


Գրասենյակի բացման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին։


ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանի համաձայն` Իսպանիայի Բարսելոնա քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել Ժոզե Դանիել Բարկերո Կաբրերոն։


Պատվավոր հյուպատոսի գրասենյակը զբաղվելու է առևտրատնտեսական և մշակութային կապերի սերտացմամբ։