Հայտնի են 12-րդ դասարանի սովորողների` հունվար ամսին պետական ավարտական քննությունների օրերը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա 12-րդ դասարանի սովորողների՝ հունվար ամսին պետական ավարտական քննությունների ժամանակացույցը:


ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ քննությունները կանցկացվեն հետևյալ օրերին. 


հունվարի 13-ին՝ «Հայոց լեզու և գրականություն»,

հունվարի 15-ին՝ «Մաթեմատիկա»,

հունվարի 17-ին՝ «Հայոց պատմություն»:


Նախարարությունից հիշեցնում են, որ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը: