Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ձերբակալվել, այնուհետ կալանավորվել է Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը։ Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա տնային կալանքը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, դեկտեմբերի 20-ին Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Գևորգյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: