«Այսօր մենք ունենք խաղաղության պայմանագրի համաձայնեցված 15 կետ և ունենք
ուղիղ երկխոսություն Ադրբեջանի հետ։ Եթե 2025թ. լինի ռազմավարական գործարք, ապա դա
լայն հնարավորություններ մեզ կընձեռի»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական
պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով խաղաղության
պայմանագրին։
Հակոբյանը կարծում է, որ միգուցե
Ալիևը ապագայի որոշ հարցերի հետ կապված վախեր ունի. «Ալիևը մտավախություն ունի
ՀՀ Սահմանադրությունից, բայց մեր Սահմանադրության մեջ ոչ մի բառ չկա ԼՂ-ի հետ կապված։
Իրականում այդ խնդիրը ավելի հեշտ կլուծվի խաղաղության պայմանագիր կնքելով, որովհետև
համաձայնեցված է, որ հետագայում ոչ մեկը չի կարող հղում անել սեփական օրենսդրությանը»։
Պատգամավորի խոսքով՝ Քոչարյանն
ու Սարգսյանը հրաժարվել են Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից, որովհետև վստահ են, որ չեն
հաղթելու բանավեճում. «Իրենք վախենում են, որ չեն կարողանա հաղթել բանավեճում»։
Հակոբյանը, անդրադառնալով ներքին
հարցերին, նշեց, որ ՀՀ-ում արդարադատության
ոլորտում բարեփոխումները ավելի մեծ տեմպերով շարունակվելու են 2025թ.-ին։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան