Հայաստանը Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով

Հայաստանի պատվիրակությունը չի մեկնի 2025 թվականի մայիսին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին և կմասնակցի հեռավար։Այս մասին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը Մինսկում անցկացնելու առաջարկին։


«Մենք դեմ չենք, որ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն անցկացվի Մինսկում, բայց ես նախապես ցանկանում եմ ասել, որ մեր պատվիրակությունն այդ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով»,-նշել է վարչապետը։


Վարչապետը հավելել է, որ այն հայտարարությունները, որոնցով ինքը հանդես է եկել Բելառուս այցելությունների վերաբերյալ, մնում են ուժի մեջ։