Բենզինը և դիզվառելիքը յուրացնելու դեպքի առիթով պաշտոնատար անձի նկատմամբ հարուցված քրգործը վարույթ է ընդունվել. Արցախի ՔԿ
Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կողմից 2022 թ. մայիսի սկզբներին շահադիտական դրդումներից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Արցախի Մարտունու շրջանի համայնքներից մեկի քաղպաշտպանությունը կազմակերպելու նպատակով վերջինիս հսկողությանը հանձնված՝ վստահված բենզինը և դիզվառելիքը յուրացնելու և համայնքին զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ Արցախի քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Արցախի քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: