«Ես շատ ուրախ եմ, որ ՀՀ-ն այսօր ամենաբարձրից սկսած՝ հենց վարչապետի մակարդակով, վարում է անկախ ու սուվերեն պետության քաղաքականություն, և դրա էպիզոդ էր նաև այս միջադեպը»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած ԵԱՏՄ նիստում Նիկոլ Փաշինյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանավեճին, որում ՀՀ վարչապետը նշել էր, որ Բելառուսում տեղի ունենալիք ԵԱՏՄ նիստին ՀՀ պատվիրակությունը կմասնակցի տեսակապով կամ չի մասնակցի։
Պատգամավորը նշեց, որ ՀԱՊԿ-ում
ՀՀ կարգավիճակը այնպիսին է, որ ՀՀ-ն չի տուժում ու իր անվտանգային ու ռազմական հարաբերությունները
դիվերսիֆիկացնում է ու համագործակցությունները շատացնում, իսկ մեր միջազգային գործընկերները
ըմբռնումով են մոտենում ՀՀ-ին. «Գուցե որևէ օր ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե յուրե
չլինեն»։
Գրիգորյանի կարծիքով՝ ՀՀ-ն գործնական
առումով ամենակարևոր քայլերն է անում ԵՄ-ի
հետ հարաբերությունների զարգացման համար. «Շատ կարևոր է կառավարել այն ակնկալիքները,
որ հանրությունը կարող է ունենալ ԵՄ-ին մերձեցման ուղղությամբ։ Պետք է պատկերացում կազմել մարտահրավերների մասին։
Շատ հաճախ բարեփոխումները ցավոտ կարող են լինել»։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան